Սկզբում ՝ Խրամորթի, հիմա էլ Փառուխի անունն է շրջանառվում. պետական կառույցներ ձայն հանեք․ Բելա Լալայան
Advertisement 1000 x 90

Սկզբում ՝ Խրամորթի, հիմա էլ Փառուխի անունն է շրջանառվում. պետական կառույցներ ձայն հանեք․ Բելա Լալայան

Լրագրող և հասարակական գործիչ Բելա Լալայանը գրում է․

« Չգիտեմ, ինչ են ուզում տալ, կամ չտալ..․ սկզբում ասեցին՝ Խրամորթ . հիմա էլ ՓԱռուխի անունն է շրջանառվում. մի բան հաստատ գիտեմ, որ Խրամորթի ուղղությունում դիրքերից մերոնց հանել են ու հիմա այդ դիրքերը հսկում են ռուսները․ իսկ այդ հանգամանքը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել՝

հնարավոր է , ռուսները մեզ հանել են դիրքերից ու իրենք կանգնել մեր փոխարեն, որպեսզի թուրքերը ձենները կտրեն, կամ մերոնց հանել են,

որ տալու դեպքում ոչ մեկն էլ չիմանա՝ ինչ տվեցին, ինչ` չէ..

ամեն դեպքում, անտանելի է դառնում անորոշությունը, որի մեջ ապրում ենք

հստակություն մտցրեք , պարոններ ! Անվտանգության խորհուրդ (առաջինը նշում եմ ձեզ, քանի որ ըստ խոսակցությունների, ձեր նիստում է այդ հարցը որոշվում), Ազգային անվտանգություն , Արցախի բանակ և այլն

հանդես եկեք կոնկրետ հայտարարություններով ! իրավիճակը բոլոր առումներով պետք է հսկելի լինի, հասարակ բնակիչների համար՝ ճիշտ տեղեկություն ունենալու իրավունքով, իսկ ձեզ համար՝ ցանկացած սխալ տեղեկություն ժամանակին կանխելու ձևով»:



Նման նյութեր