Դոմոդեդովոյում անհայտ անձը, ենթադրաբար, ծծմբաթթու է ցողել տղամարդու և կնոջ երեսին: Վիրավորվել է նաև նրանց կողքով անցնող 11-ամյա դպրոցականը, ում ձեռքերին նույնպես հեղուկ է հայտնվել։ Երեքն էլ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Այժմ, ոստիկանությունը փնտրում է հանցագործին։ Քրեական գործ հարուցելու հարցը լուծվում է. փաստաբան Ժորինի խոսքով՝ հանցագործը ծծմբաթթու է լցրել նախկին ընկերուհու վրա, հնարավոր է՝ խանդն է շարժառիթը,- տեղեկացնում է RT-ն իր տելեգրամյան ալիքում։