
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի դեմ։ Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերի, էթնիկական հողի վրա ատելություն հրահրելու և ռուսական բանակի գործողությունների մասին կեղծիքներ տարածելու հոդվածներով։
«Հաստատվել է, որ Գորդոնը ուկրաինական հեռուստաալիքի եթերում կոչ է արել զինված հարձակում գործել Ռուսաստանի Դաշնության վրա և ագրեսիվ պատերազմ սանձազերծել նրա դեմ՝ օգտագործելով միջուկային զենք։ Բացի այդ, նա հրապարակայնորեն կոչ է արել ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ազգության, լեզվի և ծագման հիմքով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: