Արցախում փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական ԲԿ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախում փրկարարները Սզնեք համայնքից հիվանդին տեղափոխել են Հանրապետական ԲԿ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻ պետական ծառայությունից տեղեկացրին, որ չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:

Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի: Փրկարարները հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: