
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է.
«Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:
Ուստի հորդորում ենք՝
Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:
Հիշե՛ք՝ ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»: