իրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է։
Մարտի 23֊ի ժամը 9․30-ի դրությամբ՝ Աշոցքի, Ամասիայի և Արթիկի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում ուժեղ բուք է /Աշոցք, Վարդաղբյուր, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ/։ Աշոցքում տեսանելիությունը 3֊ից 5 մետր է։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են և առկա է մերկասառույց։
«Ճանապարհները սպասարկող ընկերություններն կրկին աշխատում են արտակարգ ռեժիմով։ Խնդրում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: