Sharp-ը դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան
Advertisement 1000 x 90

Sharp-ը դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան

Էլեկտրոնիկայի Sharp ճապոնական արտադրողը հաղորդել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան:

«Sharp-ի խումբն ընթացիկ իրադրության կապակցությամբ ներկայում դադարեցնում է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան: Մենք ուշադիր կհետեւենք իրադրությանը եւ կգործենք համապատասխան ձեւով՝ կորպորատիվ նորմերի ոգու հիման վրա»,-ասվում է ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ «սրտին մոտ է ընդունում այն, ինչը տեղի է ունենում Ուկրաինայում, իր ցավակցությունն է հայտնում տուժածներին» եւ ցանկանում է հակամարտության շուտափույթ լուծում:

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ ընկերության մասնակցությունը միջոցների եւ օգնության հանգանակությանը տուժածների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: