Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա այսօր՝ ժամը 22:40-ի սահմաններում, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ, որն Opel-ի ուղևորներից է եղել, տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր: