Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ. Ստեփան Դանիելյան

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին։

Նա, մասնավորապես, գրել է.

«Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում:

Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:

Այստեղ երկու տարբերակ կա,

– կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է,

Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար»։

Նշենք, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։

Պաշտպանության բանակի եւ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը եւ նրանց վերադարձնել ելման դիրքեր:



Նման նյութեր