«Փառուխը թշնամու վերջին կանգառը չէ. պարզ է՝ անգամ ոսկեթել փալասի հետ խաղաղություն չեն հաստատում». Ալվինա Աղաբաբյան
Advertisement 1000 x 90

«Փառուխը թշնամու վերջին կանգառը չէ. պարզ է՝ անգամ ոսկեթել փալասի հետ խաղաղություն չեն հաստատում». Ալվինա Աղաբաբյան

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից.

«ԵԿԵՔ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՀԱՍԿԱՆԱՆՔ

ՓԱՌՈՒԽՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌԸ ՉԷ։ Քանի չկա դիմադրություն, քանի չկա սեփական երկիրն ու սահմանները պաշտպանելու ցանկություն, քանի մենք մեր հայրենիքում ապրում ենք ոչ թե տիրոջ, այլ կենվորի պես, թշնամին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք իրենով է անելու մեր երկիրը։

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ՉԿԱ ՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Դա կեղծիք է։ Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարվել ու չեն հրաժարվելու հայ ժողովրդի նկատմամբ իրենց ցեղասպան քաղաքականությունից։ Նրանք ունեն մեկ օրակարգ՝ այս տարածքում անկախ հայկական պետություն չպետք է լինի, այս տարածքում հայեր չպետք է ապրեն։ Նրանք անելու են ամեն ինչ, դիմելու են ամեն քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար։

ԹՇՆԱՄՈՒ ԿՈՇԻԿԸ ԼԻԶԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՉԵՍ ՀԱՍՆԻ։ Թշնամու ամեն նախապայմանի ու պահանջի անվերապահ կատարումը բերելու է նոր նախապայմաններ ու պահանջներ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերվել և հարաբերականորեն “խաղաղություն” ունենալ կարել է ունենալ միայն խաղաղություն պարտադրելով։ Այս բանաձևումը լավագույնս է արտահայտում մեր և թշնամու հարաբերությունների ձևն ու եղանակը։

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՈՒԺԵՂ ՈՒ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ Է ՊԵՏՔ, որը զսպող մահակի պես առանց հապաղելու կիջնի թշնամու գլխին ամեն անգամ, երբ վերջինս որոշի ոտնձգություն կատարել մեր սահմանների ու պետականության հանդեպ։

Ուժեղ ու մարտունակ՝ խնդիր կատարելու պատրաստ և ունակ բանակ ունենալու համար ՄԵԶ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ։ Քանի դեռ այդպիսիք չկան, թուրքը շարունակելու է առաջ շարժվել մինչև վերջին հայկական գյուղն ու քաղաքը։ Անգամ ոսկեթելով ասեղնագործ փալասի հետ խաղաղություն չեն հաստատում, նրա վրա սրբում են կեղտոտ ոտքերը․․․»



Նման նյութեր