Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի գրառումը Facebook-ում.
Վանաձորի քաղաքապետի իմ թեկնածուն` Krist Marukyan
Մարդ ում կրթությամբ, գիտելիքներով, մարդկային տեսակով հիացած եմ: Շատ եմ ուզում, որ վանաձորցիները ճիշտ գնահատեն պահը. այսպիսի թեկնածուներ ամեն ընտրության ժամանակ չէ, որ առաջադրվում են: Արևմուտքի լավագույն ԲՈՒՀ-երն ավարտած երիտասարդությունը որպես կանոն Հայաստանից դուրս կամ ներսում լավ գործ է գտնում, ստեղծում իր միկրոաշխարհը, ապրում դրա մեջ ու դիստանցավորվում քաղաքականությունից ու ամեն ինչից, որը մեր երկրում աղտոտված է: Դրա համար եմ շեշտում, որ նման մարդիկ հազարից մեկ կարող են որոշել խառնվել “ապականված” քաղաքականությանը, որտեղ ինտրիգները, ցեխարձակումները, “հաղթող” միջակությունները անպակաս են: Քրիստը այդ եզակիներից է, ով խախտում է իր աշխարհի անդորը` մտնելով քաղաքականություն:
Եւ գիտակցելով նրա առավելություններ, մրցակիցները փորձում ու դեռ փորձելու են այս անգամ էլ ասել, թե ՏԻՄ-ը դա քաղաքական ընտրություն չէ, քաղաքի կառավարումը դա “լավ մենեջերություն է” ու նման անհեթերթություններ, ինչը բազմիցս լսել ենք նախկին ընտրություններում: Վանաձորցիներ, ՉՀԱՎԱՏԱՔ:
Եւ ինքը` Քրիստ Մարուքյանը, ինձ համար Էդմոնի եղբայր լինելուց առաջ իմ ընկերն է, ում հետ ճանապարհ եմ գնացել ու հիացել իր բոլոր մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշներով: Մյուս համայնքներում Լուսավոր Հայաստանի ցուցակին դեռ չեմ ծանոթացել, բայց Վանաձորում այն իդեալական է:
Ընտրությունը վանաձորցունն է, և ուզում եմ հույսեր փայփայել, որ լույսը Վանաձորը կվառի: