Հայերի նկատմամբ էթնիկ զտումների Ադրբեջանի նպատակն այսօր թևակոխել է նոր փուլ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Նրանք ամբողջությամբ խախտել են եռակողմ հրադադարը և հարձակվել Արցախի հայկական դիրքերի վրա։ Սուտասաններ, մարդասպաններ, դևեր:
Ադրբեջանը խախտել է փխրուն հրադադարը՝ սպանելով երկու հայ զինվորի»,- գրել է Թանկյանը: