Մահվան ելքով վրաերթ՝ Մուսալեռ գյուղում
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ՝ Մուսալեռ գյուղում

Այսօր՝ մարտի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01։00-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Սամվել Ստեփանյանին։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել  օպերատիվորեն ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, այնուհետեւ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Մինչ դեպքի վայրը սահմանազատում էր նույն վաշտի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդը, ում ինքնությունը պարզվում է, ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։