«Պողպատե արթնացում». Ալվարդ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Պողպատե արթնացում». Ալվարդ Պետրոսյան

Պողպատե արթնացում

Ազատության հոռի պարույրներում մոլորված,

Կորցրել ենք գրգիռները կենդանի,

Մեր աչքերը փակ են, մեր շուրթերը գոցված,

Մենք չենք տեսնում, չենք խոսում, էլ չենք լսում ոչինչ:

Մեզ պետք չէ կյանքն այս ժխոր և գույները պերճ,

Լռության գորշությունը խաղաղ և ձայն է, և գույն,

Սրնթաց փախչում ենք աստղային նոր քաոսից,

Մեր հին վանդակը, ահա, մեզ է կանչում հեռվից:

Միակը, որ չի փոխում, գրկաբաց է ընդմիշտ,

Կատարյալ է իր հստակ չափումներով ամուր,

Միակը, որ չի դյութում փուչ իղձերով նորից,

Պողպատե արթնացում է, մահվան պես անբիծ:

2014

Աննա Մնացականյանի էջից