Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրելէ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ՌԴ ՊՆ հայտնի հայտարարությանն ի պատասխան, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպին ի պատասխան նշել են, որ Ադրբեջանի կազմում «Լեռնային Ղարաբաղ» տարածքային միավոր գոյություն չունի:
Այսպիսով, պաշտոնական Ադրբեջանը իր երկու գերատեսչությունների հայտարարություններով ևս հաստատում է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ\Արցախ գոյություն չունի:
Ա՛յ նաև հենց այդ պատճառով է, որ թե՛ մենք և թե՛ միջազգային հանրությունն անդադար պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարգավորված չէ, Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման հարցը կարգավորված չէ, և Ադրբեջանը չի կարող լինել այդ հարցերի կարգավորողն ու երաշխավորը»,- գրել է նա: