Արցախցին պետք է իմանա, որ լավ օրերը սարերի հետևում չեն ու որ Հայաստանում չկա ու չի եղել Արցախը չսիրող մարդ․ Զոհրաբ Եգանյան
Advertisement 1000 x 90

Արցախցին պետք է իմանա, որ լավ օրերը սարերի հետևում չեն ու որ Հայաստանում չկա ու չի եղել Արցախը չսիրող մարդ․ Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վերջին օրերին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը էլի միքանի օրով բոլորիս սառեցրել էր: Ուղղակի այս անգամ ավելի շատ տխրեցնող էր, որ այդ ծանր պահերին Հայաստանից հատուկենտ պաշտոնյաներ կային այնտեղ: Որքան ես եմ տեսել հրապարակային հարթակներում, ամենածանր պահին արցախցիների մոտ, ավելին, Խրամորթում, պուճուր երեխեքի կողը կանգնած էր մեր կին պատգամավորը` Թովմասյան Թագուհին: Անկեղծ եմ ասում, նայում եմ կադրերը, թե ինչպես են երեխեքն ու գյուղի մեծերը էդ ծանր պահին հավաքվել Թագուհու կողքը ու հույսով նայում Մայր Հայաստանից եկած մարդուն, մի տեսակ ժպիտ էր հաղորդում դեմքիս:

Մարդիկ իրենց իրական դեմքը ցույց են տալիս ճգնաժամային պահերին, խաղաղ ու կուշտ ժամանակ բոլորը հայրենասեր ու «դուխով են», մի խոսքով` հայալ է էդ կնոջը: Ի դեպ` ոչ դուխով վարդենիսցի դեռ չեմ էլ հանդիպել:

Մյուս պաշտոնյան, որ Արցախում էր, նորից պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է (էր), Տիկոյի պահով երևի ճիշտ կլինի ասել, որ նա Արցախում է, նույնիսկ երբ Երևանում է: Ապրես Տիկ ջան: Միայն այն, որ Հայաստանից մարդ կա, մարդկանց մեջ հույս է արթնացնում ու դա ինձանից լավ գիտես:

Պատկերացնում եք չէ՞ ինչքան մարդ կլիներ այնտեղ, եթե էն լավ ժամանակները լինեին ու Արցախի կամ պետական գործուղման հաշվին Շուշիում կամ Ստեփանակերտում քեֆի առիթ լիներ: Հարյուրներով կլինեին այնտեղ, հազարավոր սիրո խոստովանություններ կլինեին պաշտոնյաների էջերին, նույնիսկ բանակից թռածներ զինվորական համազգեստներ կհագնեին:

Անկախ բոլոր այն անձնաց քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից, ճիշտը մնում է ճիշտ, լավ քայլը մնում է լավ քայլ ու Արցախի հետ կապված ամեն բան պետք է դուրս մնա ներքաղաքական տեսանկյունից քննարկվելուց: Արցախցին պետք է իմանա, որ լավ օրերը սարերի հետևում չեն ու որ Հայաստանում չկա ու չի եղել Արցախը չսիրող մարդ, ես դրան հավատում:



Նման նյութեր