Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը կաբլուկներով ու կարմիր շորով՝ «խաչիկ-վաչիկ» զռռոցի տակ կտռճկեր. Գայանե Փայտյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը կաբլուկներով ու կարմիր շորով՝ «խաչիկ-վաչիկ» զռռոցի տակ կտռճկեր. Գայանե Փայտյան

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս թեմային:

«Հորս մահից հետո, արդեն 29 տարի, մայրս ոչ մի առիթի ժամանակ չի պարել, ոչ իմ, ոչ քրոջս հարսանիքներին, անգամ 10 տարի սպասած ու երազած առաջնեկ զույգ թոռների’ աղջիկներիս ծնվելու առիթով։ Իր կորուստն ու վիշտը ինքն արդեն 29 տարի նաեւ այս կերպ է տանում։ Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը 1,5 տարի հետո մետրանոց կաբլուկներով ու կարմիր շորով խաչիկ- վաչիկ զռռոցի տակ կտռճկեր։ Մեկա, չեմ հավատում։ Խոր կասկած ունեմ, թե դրանք մեր զոհված տղերքի հետ որեւէ կապ ունեն։ Փողին մունաթ…»:

Նշենք, որ խոսքը վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառումն էր զոհված զինծառայողների մայրերի հետ, որի ժամանակ ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը: Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:



Նման նյութեր