ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հունվարի 21-ին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում փայտյա վառարանից հրդեհ է բռնկվել 1931 թ. ծնված Շուշանիկ Դ.-ի տանը, ինչի հետևանքով տունն ամբողջովին այրվել է:
Ժամը 1.32-ին հրդեհը մեկուսացվել է 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: