Երթուղայիններում դրամապանակ գողացողին բերման են ենթարկել Բաղրամյան 26-ի մոտից
Advertisement 1000 x 90

Երթուղայիններում դրամապանակ գողացողին բերման են ենթարկել Բաղրամյան 26-ի մոտից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով հունվարի 20-ին Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:

Ինչպես  տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, բանկային, կուտակային և զեղչային քարտեր:

Գոռ Պ.-ն խոստովանել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:

Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Գոռ Պ.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսում փորձել է գողանալ մեկ այլ կնոջ դրամապանակը:

Տուժողների ինքնությունը պարզվել է:

Կատարվում է հետաքննություն: