«Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին». Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Խաչատուր Սուքիասյանն ասում է, որ 30 տարի թալանել են, թող զենք առնեին ու պաշտպանեին Արցախը:

Սա ասում է մի մարդ, ով նախկինների օրոք եղել է պատգամավոր ու գոնե մեկ անգամ չի բարձրաձայնել թալանի մասին: Եթե գոնե նման մի դեպք կա, որ խոսել ա` խնդրում եմ ուղարկեք ես էլ նայեմ էլի: Թալանչիներից խոսում է մի մարդ, ով նախկին իշխանության «թալանչի» վերնախավին հրավիրում էր իր գրեթե բոլոր շինությունների բացմանը: Բա, եթե նախկինները թալանել են, էդ ձեր քաղաքական թիմի ղեկավարն ու ձեր ձեռքի թաշկինակ դարձած ուժային կառույցներն ի՞նչի գոնե մեկ թալանի դեպք չեն բացահայտել: Ու՞ր են թալանված գումարները: Ի՞նչի թալանչիները բերդում չեն: Ու՞ր են մեր ժողովրդից գողացված փողերը: Կա՞րող ա հիմա էլ ձեր թիմում են:

Ինչ վերաբերվում է զենք զինամթերքին: Փաստորեն ՀՀ Զինված Ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակն առանց զենքի էին պաշտպանում մեր Հայրենիքը: Փաստորեն 2013թ.-ին իմ ծառայության տարիներին, ոչ թե ԱԿՄՍ է եղել իմ ձեռքում, այլ` ռագատկա: 44 օրյա պատերազմի ժամանակ ոչ թե ԱԿՄ է եղել, այլ` լոպատկա: Սա դեռ միայն իմ մասին եմ ասում: Զուտ էլի: Դեռ ծավալուն կանդրադառնամ թե թալանչի նախկինների օրոք ինչ հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել:

Ի դեպ, Իսկանդերն ու Տոչկա Ու-ն, կամ ՀՀ-ին ՌԴ-ի կողմից անհատույց տրամադրած 50.000 տոննա զենք-զինամթերքը, կամ վերջին պատերազմում Ադրբեջանին առնվազն 4 միլիարդ դոլարի զենք-զինամթերքը, որ «նվիրեցիք» կա՞րող ա էդ կապիտուլյանտ Նիկոլն էր ձեռք բերել, թե՞ հոր տնից էր բերել:

Ու էս հարցերին հուսով եմ կպատասխանեք`

  1. Ու՞ր են Համահայկական հիմնադրամից անհետացած գումարները:
  2. Ձեր իշխանության տարիներին ռազմական ոլորտում բացի անպիտան ձեռքբերումներից, էլ ի՞նչ եք ձեռք բերել:
  3. Վերջին պատերազմից անցել է առնվազն 1.5 տարի, ի՞նչի մինչ օրս չեն մաքսազերծվել Սփյուռքի կողմից օգնության տեսքով ուղարկված զրահաբաճկոններն ու դեղորայքը:
  4. 2020թ. հուլիսյան դիրքային մարտերի ժամանակ, ձեր կապիտուլյանտին քիչ էր մնում կնքեիք որպես բոլոր ժամանակների ամենայն հայոց սպարապետ, մի քանի ամսում բա էդ ի՞նչ փոխվեց:
  5. Պատերազմից հետո հայկական կողմը քա՞նի փամփուշտ է ձեռք բերել: Գոնե փամփուշտ էլի:

Դեռևս այսքանը»:



Նման նյութեր