Սիլվա Հակոբյանը` Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը երգելու մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սիլվա Հակոբյանը` Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը երգելու մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ, բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը, որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել: Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը, երգել եմ ԱՆՎՃԱՐ, երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական, ինչպես նաև ուրախ երգեր: Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:

Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել: Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել, ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»: