
Այսօր՝ մարտի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 67-ամյայ Ռաֆիկ Մելքոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Կասյան 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 35-ամյա Գրիշա Կասյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած բժշիկների հերթապահ խմբի օգնությամբ տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթակվածը ոստիկանության ծառայող է։