Հայրենիքի համար զոհված տղերքի ծնողների վրա պարտավորություն է դրված. դառնալ բարձրագույն արժեքի համար զոհված իրենց որդիների կենդանի մարմնացում էս հողի վրա. թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն. Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Հայրենիքի համար զոհված տղերքի ծնողների վրա պարտավորություն է դրված. դառնալ բարձրագույն արժեքի համար զոհված իրենց որդիների կենդանի մարմնացում էս հողի վրա. թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայրենասեր մարդու համար հայրենիքը սրբություն է, բարձրագույն արժեք։ Հայրենիքի պաշտպանության համար զոհված տղերքը՝ այդ բարձրագույն արժեքն իրենց մեջ կրող մարդիկ։ Հենց դրա համար ենք մենք՝ չճանաչելով նրանց, այդչափ հարգում նրանց հիշատակը։

Հայրենիքի համար զոհվելուց հետո այդ զինվորը դադարում է միայն իր ծնողինը լինել։ Նա դառնում է հայրենիքի, ազգի զավակը, որովհտեև ոչ թե սեփական շահի, այլ այդ հայրենիքի ու ազգի համար է զոհվել։ Ու չգրված օրենքով նրա ծնողը դրանից հետո պարտավորություններ է ստանձնում իր վրա. նա դառնում է վեհ գաղափարի համար զոհված իր որդու ներկայացուցիչը, այդ վեհ գաղափարն իր մեջ կրող տղուն կյանք պարգևողը, ու դրա համար մենք մեծարում ենք այդ ծնողներին, հայոց աշխարհի սուրբ մայրեր կոչում նրանց։

Դուք ոչ մի ձեռնարկում չեք գտնի, թե ինչպես պետք է իրեն պահի հայրենիքի համար զոհվածի մայրը, հայրը, քույրն ու եղբայրը։ Անգամ «առաջին տիկինները» չեն կարող որոշեն, թե ով, ոնց պետք է պահի իրեն։ Դա մարդուց է գալիս, ծնողից, հարազատից։ Հասարակությունն իրեն միայն կարող է ասել, որ դու սխալ ճանապարհի վրա ես, որ դու քո որդու կրած վեհ գաղափարը ոչ թե ապրեցնում, այլ մաս-մաս վաճառում ես հանուն նյութականի։

Կլսե՞ն արդյոք այդ հորդորը, թե՞ ոչ՝ դա արդեն իրենց որոշելիքն է, բայց այն հասարակությունը, այն ազգը, որի համար զոհվել են էդ տղերքը, իրավունք ունի ինքն իր համար որոշելու, թե որ ծնողը կրեց իր մեջ այդ բարձրագույն արժեքը, իսկ որը՝ ոչ։

Էս ամենը պետք ա, որ թացը չորի հետ չվառվի, որ հակոբյան աննայի ասած՝ «ապրեք այնպես, ինչպես դուք եք ուզում» քայքայիչ մտքերը չտարածվեն բոլորի վրա։

Այո, զոհված տղերքի սիրելի մայրեր, հայրեր, քուրեր, եղբայրներ ու կանայք, ձեզ վրա պարտավորություն է դրված. դառնալ բարձրագույն արժեքի համար զոհված ձեր որդիների, եղբայրների ու ամուսինների կենդանի մարմնացում էս հողի վրա։ Ազգը ձեզ միշտ հարգելու է, ակնածանքով է վերաբերվելու, մեծարելու է։ Ու հասարակությունը նաև ձեզ փորձելու է ճիշտ ուղի վերադարձնել, երբ տարաբնույթ տարրեր կփորձեն ձեզ շեղել ճիշտ ուղուց։ Ու դուք կամ կընդունեք, որ ձեզ օգտագործում էին իրենց շահերի համար, կամ էլ կգնաք ոստիկանություն ու ձեզ օգտագործողների ցուցումով հաղորդում կտաք ազգի դեմ»։



Նման նյութեր