Էժան լանչի եվրոարժեքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էժան լանչի եվրոարժեքը

Էժան լանչի եվրոարժեքը

Ես չգիտեմ, ո՞վ է այս երիտասարդը, որ Եվրոպայում ձեթի դեֆիցիտը համեմատում է Արցախում հումանիտար ծանր ճգնաժամի հետ, եւ արցախցուն սովորեցնում եվրոպացիների նման հայրենասեր լինել։ Պարզվում է, համայն Եվրոպան, ով ձեթի 30 տոկոսը տանում էր Ուկրաինայից եւ Ռուսաստանից, հերոսաբար դիմանում է ձեթի դեֆիցիտի անմարդկային կտտանքներին, այդ ֆաշիզմին, այդ ինկվիզիցիային, մարդու իրավունքների կոնվենցիայի դաժանագույն այդ ոտնահարմանը, որովհետեւ պայքարում է Ուկրաինայի անկախության համար։

Ոչինչ, Եվրոպան կարտոֆիլի ֆրին կարագով կուտի, բայց չի կոտրվի ռուսական ձեթի առաջ։

Եւ ուրեմն էսպես՝ եվրոպաներում ապրող իմ հայրենակից. ցանկացած եվրոպացու լանչի միջի մարոլը մի ցետն թանկանա, ազգովի կհագնեն դեղին ժիլետներն ու դուրս կգան հակակառավարական ցույցերի՝ լանչի մեջ մարոլի չափաբաժնի իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար։

Եւ, ի դեպ, առաջիկայում մենք բոլորս ականատեսն ենք լինելու բենզինի, ձեթի ու լանչի թանկացման դեմ համաեվրոպական հուժկու ցույցերի, քանզի նրանք պատրաստ են կյանքի գնով պաշտպանել էժան լանչի իրենց սուրբ իրավունքը։

Իսկ համեմատել Եվրոպայում ձեթի դեֆիցիտը այն արհավիրքի հետ, ինչը այսօր կատարվում է Արցախում եւ փորձել ամեն օր դժոխքի միջով անցնող արցախցուն հայրենասիրություն սովորեցնել, արի չգրեմ ինչ է՝ էջիս հիգիենան պահպանելու համար։



Նման նյութեր