Այսօր՝ ապրիլի 1-ին, Ժամը 08։25-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի տարածքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեռևս ինքնությունները չպարզված 3 անձ ԵՊՀ-ի տարածքում փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին։ Թե ինչու էին նրանք նման քայլի դիմել, պարզ կլինի երբ նրանք հայտնաբերվեն։ Այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել անծանոթ մոտոցիկլիստ, որը կարողացել է մի քանի հարված հասցնել կողոպտիչներին, նրանք ճողոպրել են։