«Ապրիլի 5, 18։30 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ ԱՍԱ՛ ՔՈ ՈՉ-ը՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ապրիլի 5, 18։30 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ ԱՍԱ՛ ՔՈ ՈՉ-ը՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»

Ապրիլի 5, 18։30 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ ԱՍԱ՛ ՔՈ ՈՉ-ը՝ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ

Վտանգված է Հայրենիքը, Արցախի Հանրապետությունը, արցախահայությունը։ Թշնամին վերջնականապես կործանում է Արցախը, Հայաստանի իշխանությունն ընդունում է ադրբեջանական պահանջը։ Իշխանական զիջումները բերելու են նոր պատերազմի, Արցախի Հանրապետության վերացմանը, մեր երկրի անվտանգության խաթարմանը:

Այս իշխանությանը ոչ ոք չի լիազորել հրաժարվել Արցախից, մեր երեսնամյա պայքարից, հաղթանակներից ու պետականությունից:

ՄԻԱՍՆԱԿԱՆ Ո՛Չ ասենք Արցախը զիջելուն, Արցախի հայաթափմանը։

Միասին տեր լինենք Արցախին, տեր կանգնենք մեր Հայրենիքին։

Այսօր մեր դիրքորոշումից ու հակադարձող ուժից է կախված Արցախի լինելիությունը։

Միասին կկանգնե՞նք, ուրեմն կհաջողենք։ Ամեն մեկս ունի պատասխանատվություն՝ հանուն մեր նահատակների, հանուն մեր զավակների ու ապագա սերունդների։

Գիտակցված ու հաստատակամ, յուրաքանչյուրիս մեկ ՈՉ-ով է միավորվելու հուժկու հակազդումը՝ կանխելու հայրենադավ կործանումը:

Կողք-կողքի կանգնենք ապրիլի 5-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում՝ հանուն ՝ Արցախի ապագայի, մեր երկրի անվտանգության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների լինելիության։

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր