Տեսնես Նիկոլ Փաշինյանը հասկանու՞մ է , որ եթե դիվանագիտական ճանապարհով չհաջողվի խուսափել պատերազմից, եւ խաղաղության դարաշրջան բացելու մարտավարությունը հոդս ցնդի, ապա իր գլխավորությամբ ո՞վ է կռիվ գնալու։
Ո՞վ է հավատալու, որ այս «լեգիտիմ ջահելները» այս անգամ կարողանալու են պատերազմ վարել, էլ չեմ խոսում հաղթելու մասին։
Ի՞նչ ենք արել այս 1.5 տարիների ընթացքում, որպեսզի կարողանանք դիմադրել սպասվող մարտահրավերներին, ինչի մասին շատերը խոսել են, եւ ահազանգել են, որ այս օրը հեռու չէ։
Ըստ վարչապետի երկիրը «без пяти» պատերազմի մեջ է, բայց մենք դեռ ԳՇ պետ չունենք։
Ստեղծված իրավիճակից ելքը բնականաբար շատ դժվար եւ բարդ է, սակայն պարզ եւ ակնհայտ է , որ շատ մեծ ցանկության դեպքում էլ «լեգիտիմ ջահելների» ուժերից վեր է։
Խաղաղ դարաշրջան բացելու խոստումով եկան իշխանության, եւ անգամ հիմա չեն հասկանում, որ քնած մարդուն կացնահարած թշնամին տեսանելի ապագայում չի պատրաստվում խաղաղության գնալ։
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից