Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Վեց տարի առաջ էս օրն էր սկսվել պատերազմը։
Արդեն 6-րդ տարին ա, որ սպասում եմ Տիկոն նամակիս պատասխանի, բայց…
Իմ հերոս ընկեր, ժամանակները փոխվել են… հիմա բոլորն են ուզում հերոս լինեն ու միաժամանակ ապրեն, բայց չի ստացվում․ հերոսները քիչ են ու, ինչպես միշտ լուռ, որովհետև էլի հիմնականում կամ զոհվել են, կամ շատ բան գիտեն խոսալու համար… հա Տիկ, 2-րդ տարինա, որ ավանդական խոսքերիս ավելացելա կներեսը… կներես, որ չկարողացանք, չներես, որ դեռ կարողանում ենք…
Ապրիլյան քառօրյա պատերազմից 6 տարիա անցել. վեց տարի ու մի ողջ 44 օր պատերազմ… անհետ կորածների ծնողները դեռ քաշքշվում են փողոցներում, իսկ գտնված ոսկորները գնալով դառնում չնույնականացվող…
Ապրիլյանից 6 տարիա անցել… Փառք ու երանի ձեզ տղերք…»: