
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է ապրիլի 2-ից գործարկվող նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին:
Հ.30 երթուղի
ՀԱԹ – ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
ՀԱԹ (ս.կ.) – Ա.Բաբաջանյան – Զոր.Անդրանիկի – Տիչինայի – Սեբաստիայի – Լենինգրադյան – Կիևյան փ.-ներ – Մարշալ Բաղրամյան պ.- Մոսկովյան փ. – Մաշտոցի պ. – Կորյունի – Աբովյան փ-ներ – Աբովյան պուր. -Սարալանջի փ. – Ազատության պ. – Թբիլիսյան խճ. – Թբիլիսյան խճուղու նրբանցք (2ա շենքի մոտ) (վ.կ.):
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Հ.30 ավտոբուսային երթուղին կսպասարկվի «ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: