«Լույսի ու խավարի միջեւ հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է, որն էլ հենց ամենաբարդն է»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Լույսի ու խավարի միջեւ հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է, որն էլ հենց ամենաբարդն է»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գոշավանքում։

«Հավասարակշռությունը շատ փխրուն մի բան է. յուրաքանչյուրի կյանքում՝ ի՛ր պատկերացմամբ…

Ըստ իս՝ Լույսի ու խավարի միջև հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է, որն էլ հենց ամենաբարդն է:

Խավարածին կյանքը հեշտ է, դեպի իրեն քաշող, դյուրամարս ու արագ ներքաշող, հաճախ լավ արդյունքներով ու գուցե «հաջողությամբ»…, բայց, երբ վառում ես Լույսը, տեսնում ես իրական այլանդակությունը. խավարով պատված այն տեսանելի ու զգալի չէր… ու մենք էլ կիսակույր շատ բան չէինք նկատում…

Եթե Չգիտես, ուրեմն «ներելի՞» է ապրել խավարում: Ոչ: Երիցս ոչ:

Լույսը վառենք: Վառենք ներսում, դրսում, մեր կամ ուրիշի մեջ, վառենք ու տարածվենք համապարփակ…, որ խավարը պակասի, փախչի, կորչի:

Հավատքի լույսից մինչև Գիտելիքի և Սիրո ուժը», – մեկնաբանություններում գրել է Նազենին։



Նման նյութեր