3 կարևոր ունակություն, որոնց լավ կլինի երեխաները տիրապետեն
Advertisement 1000 x 90

3 կարևոր ունակություն, որոնց լավ կլինի երեխաները տիրապետեն

1. Լեզուներ իմանալ – Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, այսպիսի մի խոսք կա և բնական է, որ այն ակտուալ է նաև մեր օրերում։ Պատճառն իհարկե կոմունիկացիան է և ինֆորմացիա ստանալը։ Կոմունիկացիայի մասով օտար լեզուներ իմանալը թույլ է տալիս շփվել օտարերկրացիների հետ, աշխատել նրանց հետ, իսկ ինֆորմացիայի մասով հնարավորություն է տալիս ստանալ այլ լեզուներով տեղեկություն, լսել փոթքաստներ, օգտակար հաղորդումներ, կարդալ գրքեր և այլն։

2. Հանրության առջև ելույթ ունենալ – Կաշկանդված երեխայի համար հետագան դժվար է լինելու, իսկ ելույթ ունենալու ունակությունը թույլ է տալիս պահել լսարանը, խոսել գրավիչ, հաստատուն, վստահության տոն է տալիս ու ամենակարևորը՝ համոզում է պուբլիկային։

3. Եվ երրորդը՝ բանակցելու, պայմանավորվելու ունակությունը – Եթե կյանքին նայենք կողքից, ապա ամեն ինչի հիմքում բանակցություններն ու պայմանավորվածություններն են, թե ինչպես են մարդիկ իրար հետ ընդհանուր հայտարարի գալիս, որից էլ բխում է շատերի բարեկեցությունը՝ սկսած աշխատանքի ընդւոնվելուց, վերջացրած բիզնեսի համագործակցություններով և այլն։ Ամեն ինչի հիմքում բանակցելն ու պայմանավորվածություններն են։
Ուստի առաջին հերթին այս երեք ունակությունների ներդրման ու զարգացման վրա մեծ ուշադրություն արժե դարձնել:

Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր