Keeper գաղտնաբառերի պահպանման հավելվածի հեղինակները հրապարակել են ամենատարածված գաղտնաբառերի ցանկը: Մասնագետները նշում են, որ նման գաղտնաբառեր ունենալը վտանգավոր է:
Ավելի քան 10 միլիոն հաշիվների ուսումնասիրությունից հետո նշվել են գաղտնաբառեր, որոնք կարող են շատ հեշտությամբ դառնալ հաքերների թիրախը:
«123456» գաղտաբառը, ինչպես միշտ, համարվում է ամենատարածվածը: Միլիոնավոր օգտատերեր չեն կարողանում հասկանալ, որ նման գաղտնաբառը շատ վտանգավոր է:
Ցանկում կան նաև բարդ կոմբինացիաներ, որոնք, սակայն, ևս շատ տարածված են: Հետաքրքիր են, օրինակ, «18atcskd2w» կամ «3rjs1la7qe» տարբերակները: Այս գաղտնաբառերը շատ տարածված են բոթերի շնորհիվ: Նման գաղտնաբառերը շատ են օգտագործվում սպամ տարածող հղումներում:
Ամենատարածված և վտանգավոր 10 գաղտնաբառերն են՝
123456
123456789
Qwerty
12345678
111111
1234567890
1234567
Password
123123
987654321
Ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ
Երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր:
Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր:
Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը:
Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:
Սիրարփի Աղաբաբյան