Wargaming-ը՝ World of Tanks խաղերի մշակողը, հեռանում է Ռուսաստանից
Advertisement 1000 x 90

Wargaming-ը՝ World of Tanks խաղերի մշակողը, հեռանում է Ռուսաստանից

Խաղեր մշակող Wargaming ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում և Բելառուսում գործունեությունը դադարեցնելու որոշման մասին։

«Վերջին շաբաթների ընթացքում Wargaming-ը ռազմավարական վերլուծություն է իրականացրել ամբողջ աշխարհում բիզնես գործառնությունների վերաբերյալ: Ընկերությունը որոշել է, որ չի գործարկի իր բիզնեսը Ռուսաստանում և Բելառուսում և կլքի երկու երկրները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մարտի 31-ից ընկերությունը Ռուսաստանում և Բելառուսում խաղային բիզնեսը փոխանցել է Lesta Studio-ի վերահսկողությանը, որն այլևս կապված չէ Wargaming-ի հետ։

«Ընկերությունն այս գործընթացից օգուտ չի քաղի ո՛չ այսօր, ո՛չ ապագայում, ընդհակառակը, այս որոշման արդյունքում մենք ակնկալում ենք զգալի վնասներ»,- ասացին ընկերությունից։ Անցումային ժամանակահատվածում վավեր արտադրանքը հասանելի կլինի Ռուսաստանում և Բելառուսում և կկառավարվի նոր սեփականատիրոջ կողմից:

Ընկերությունը հիմնադրվել է Մինսկում և այժմ պաշտոնապես գրանցված է Կիպրոսում։

 



Նման նյութեր