
Այսօր, ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հայկ Հովակիմյանը Շոպրոնի փողոցում իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Պարեկներն իրենց ավտոմեքենայի դեղատուփից առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։