Երեկվա ցույցին գնացել էինք ոչ թե որևէ կուսակցությանն աջակցելու, այլ 2 կարևոր ուղերձ փոխանցելու. Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Երեկվա ցույցին գնացել էինք ոչ թե որևէ կուսակցությանն աջակցելու, այլ 2 կարևոր ուղերձ փոխանցելու. Վրթանեսյան

Այսօր ժ. 13:00, կառավարության շենքի դիմաց, նույն թեմայով 5165 շարժումն է պիկետ կազմակերպում, ու ես այնտեղ էլ եմ գնալու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

«Երեկվա ցույցին գնացել էինք ոչ թե որևէ կուսակցությանն աջակցելու այլ 2 կարևոր ուղերձ փոխանցելու.

  1. Արցախը հանձնման ենթակա չէ, իսկ Նիկոլը չունի դրա մանդատը հայ ժողովրդից։
  2. «Ճանաչեք Արցախի անկախությունը»

Այսօր ժ. 13:00, կառավարության շենքի դիմաց, նույն թեմայով 5165 շարժումն է պիկետ կազմակերպում, ու ես այնտեղ էլ եմ գնալու։ Երկար չեմ կարողանա ներկա գտնվել, որովհետև ազգային համակարգող մարմնի վերաբերյալ մի քանի հանդիպում լինեմ, բայց թեկուզ այդ 20 րոպեով այնտեղ ներկա լինելը կարևոր եմ համարում։

Այնպես որ եթե գոնե մի քանի րոպեով կարող եք այնտեղ լինել ժամը 13:00-ից սկսած, ապա ճիշտ եմ համարում դա անելը»։

 



Նման նյութեր