«Որքան բովանդակություն ու խորություն կա այս մեկ կադրի մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որքան բովանդակություն ու խորություն կա այս մեկ կադրի մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ: Պետք է անկեղծ ասեմ` չէի սպասում, որ այդքան մարդ կգա: Իսկ մարդիկ ոչ միայն եկան, այլև շատ շատերը հետները պաստառներ բերեցին, որոնց վրա քաղաքական կոնկրետ ուղերձներ և դիրքորոշում էր արտահայտված: Սա, իմ կարծիքով, վերջին ամիսների ամենալավ լուրն է. քաղաքացիները եկել էին ոչ միայն լսելու, այլև ասելու: Այսինքն սոցիալական պատվեր է ձևավորվում, ինչը պարզապես հրաշալի է:

Երկրորդ, փոխվել էր նաև հարթակը: Հանրահավաքը հայտարարություն ընդունեց և, կարելի է ասել, առաջին անգամ իշխանություններին հեռացնելուց զատ կարևոր այլ խնդիրներ ձևակերպեց: Ընդհանուր առմամբ ընդդիմությունը նախօրեին հասավ նրան, որ դա եղավ ոչ թե իր, այլ իրապես ժողովրդական հանրահավաք: Սա նույնպես շատ դրական ազդակ էր:

Երրորդ, մարդկանց բացարձակ մեծամասնությունը հոգեպես բավարարված վերադարձավ իր տուն: Նախօրեի հանրահավաքը նրանք նոր մեկնարկ համարեցին և հիմա շատ կարևոր է, որ հաջորդ քայլերն էլ նույնքան ոգևորիչ լինեն: Ժողովրդին փոքրիկ հաղթանակներ են պետք ու նոր ձեռքբերումներ: Թեկուզ հենց Հայաստանի բոլոր քաղաքներում Արցախի դրոշներ տեղադրելու տեսքով: Դա էլ է գործողություն, որը կարող է հետագա` էլ ավելի մեծ գործերի կարևոր սկիզբ դառնալ:

Չորրորդ, ընդդիմադիր ուժերը, հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, հանրային աջակցության մեծ կրեդիտ ստացան: Բայց դա դեռ ընդամենը աջակցություն է: Հուսով եմ` նրանք կկարողանան այդ աջակցությունը վստահության, իսկ հետո նաև երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ռեսուրսի վերածել:

Դե իսկ ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիներն ու դաշնակիցները տեսան, որ Հայաստանը չի հանձնվել: Ու չի հանձնվելու: Որովհետև Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանը չէ: Հայաստանը հրապարակում կանգնած Հայն է, որը դեռ շատ ասելիք ունի աշխարհին:

P.S. Մարդկանց բազմության մեջ կանգնած էր նաև Սերժ Սարգսյանը: Որքան բովանդակություն ու խորություն կա այս մեկ կադրի մեջ: Ու որքան սովորելու բան ունի մեր մտավորականությունը նրանից…»:



Նման նյութեր