Տեղյակ եղեք. նման կեղծ հղումները աշխատում են նաև list.am-ում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեղյակ եղեք. նման կեղծ հղումները աշխատում են նաև list.am-ում

Ուշադրություն. օգտատերը հայտնում է, որ տուն վարձակալելու պատրվակով կորզում են անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ

Կեղծարարները կապ են հաստատում վարձակալությամբ բնակարան տվողներին և գումար փոխանցելու համար կեղծ հղում տրամադրում։

Պետք չէ անցնել այդ հղմամբ ու անձնական (տվյալ դեպքում՝ բանկային) տվյալներ լրացնել։ Ուշադիր եղեք, նման դեպքերում ակնկալում են, որ կլրացնեք կամ կտրամադրեք ոչ միայն ձեր բանկային քարտի համարը, այլ նաեւ քարտի վավերականության ժամկետը եւ քարտի հետադարձի եռանիշ թիվը (CVV/CVC): Դա ինքնին վկայում է այն մասին, որ իրականում փորձում են ձեզ խաբել, քանի որ ձեզ գումար փոխանցելու համար ո՛չ քարտի վավերականության ժամկետը, ո՛չ քարտի հետադարձի եռանիշ թիվը անհրաժեշտ չեն:

Այս հաղորդագրության առթիվ ֆեյսբուքյան իր էջում Սամվել Մարտիրոսյանը գրել է.

«Տեղյակ լինեք։ Ու նման կեղծ հղումները աշխատում են նաեւ list.am»:



Նման նյութեր