Արեգ Բարսեղյանն իր էջում գրում է.
Եվ ուրեմն սա է այսօր Հայաստանի Հանրապետության դեմքը։
Եվ ուրեմն քանի դեռ սա է Հայաստանի Հանրապետության դեմքը, նրա կողքին իլհամ հեյդարիչը միշտ կանգնելու է հպարտ, իրենից գոհ ժպիտով։
Ահա թե ինչու ենք մենք առանձնահատուկ ուրախանում, որ գոնե սպորտում հատկապես թուրքի ու ադրբեջանցու նկատմամբ հաղթանակներ ենք գրանցում։
Գալու է Հայի հաղթանակի ժամանակը, գալու է Հայի վերածնունդը, գալու է այն օրը, որ Հային ու Հայաստանը խեղկատակներն ու կատարածուները չեն ներկայացնելու, գալու է այն օրը, որ Հայն արտաքին աշխարհին մարդավարի դեմքով է ներկայանալու։
Ես Հայ եմ, իմ ընկերները Հայ են, իմ հարազատները Հայ են։
Սա Հայ չէ, սա մեզ չի ներկայացնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Barseghyan.Areg/posts/1023133615228613