Ըստ RT ռուսական լրատվամիջոցի՝ Անդրկարպատյան շրջանի Մուկաչևո քաղաքում ապամոնտաժվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Նաև դպրոցի շենքից հանվել է հուշատախտակ, որը կրում էր ռուս բանաստեղծի անունը։
Նախօրեին Գերագույն Ռադա է ներկայացվել Ուկրաինայում Ռուսաստանին, նրա պատմությանն ու նշանավոր դեմքերին առնչվող աշխարհագրական անվանումներն արգելելու մասին օրենքի նախագիծը։