Այսօր գնչուների միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր գնչուների միջազգային օրն է

Եսօր գնչուների միջազգային օրն է։ Մեր քաղքի` Գյումրիի ձևավորման մեջ էլ իրանք մեծ դեր են խաղցել։ Համապատասխան մայլի զբոսայգին ընդմիշտ կեղնի մեզի համար Բոշի սադ։

Բոշեքը (իրանք իրանց կսեն լոմ), Հարավային Կովկասում բնակվող գնչուների հայախոս քրիստոնյա ենթախումբ են։ Առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում հայտնվել են 11-12-րդ դարերում։

Վերադառնամ քաղքին։ Ստեղ իրանք եկել են արեւմտյան հայաստանից, ինչխոր և քաղքի բնակչության մեծ մասը։ Լրիվ հայացած էյին թե կրոնի, թե լեզվի իմաստով։ Միակ աուտենտիկ մշակութային տարրը, որ պահպանել էյին մի քանի խոսքեր էյին, որոնք կօգտագործեյին աշխատանքի մեջ։ Բանն ընորումն է, որ իրանք մեծամասամբ մաղագործությամբ կզբաղվեյին։ Ու քանի որ գրեթե փակ համակրգ էր էս համքարությունը բառերն էլ պահպանվել են։

Շնորհավոր, հայ գնչուներ։ Եթե կաք մեկնումեկդ, նամանավանդ քաղքից, արձագանքեք։

Լուսանկարներում՝ «Բոշի սադ»-ն ու հարող տարածքը

Արմեն Վարդանյանի էջից



Նման նյութեր