ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 22:40-ին, գտնվելով Երևան քաղաքի «Կասկադ» կոչվող տարածքում՝ մոտեցել է «Կասկադ» համալիրի 2-րդ հարթակում տեղադրված «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնին պատկանող «Այցելու» կոչվող արձանին և ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու ուղղակի դիտավորությամբ, բացել է «Էվրիկա» սուպերմարկետից գնված և իր մոտ գտնվող «Զատեյա» ապրամքամիշի, 0,5 լիտր տարողությամբ բուսական ձեթի շշի կափարիչը ու պարունակությունը լցրել է նշված արձանի վրա, ինչի արդյունքում «Այցելու» կոչվող արձանի վրա առաջացել են ձեթի հետքերի տեսքով վնասվածքներ՝ «Գաֆեսճեան»արվեստի կենտրոնին պատճառելով զգալի չափերի՝ 176.700 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ուշագրավ դեպք «Կասկադ»-ում. վնասել են «Այցելու» արձանը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ