Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Մետրոնոմ»-ում և «Ռոսիա մոլ»-ում «ռումբեր են դրված՝ այն պայթելու է»․ տարածքները պարեկները սահմանազատել են․ ժամանել են մեծ թվով փրկարարներ ու կինոլոգներ
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Մետրոնոմ»-ում և «Ռոսիա մոլ»-ում «ռումբեր են դրված՝ այն պայթելու է»․ տարածքները պարեկները սահմանազատել են․ ժամանել են մեծ թվով փրկարարներ ու կինոլոգներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում «Մետրոնում»-ում ռումբ է դրված և այն պայթելու է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի մեծ թվով պարեկներ՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին ներսում աշխատում են ԱԻՆ ՓԾ փրկարարական մի քանի հաշվարկ՝ փրկարարներն ու սակրավորները։ Տեղում է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է, որ ռումբ է դրված «Ռոսիա մոլ»-ում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական ծառայության կինոլոգները։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com