Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Իրավիճակը պարզ կերպով վերլուծենք։
Արեւմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է ուզում բացել։ Ամենալավ թեկնածուն մեր տարածաշրջանն է, թալիբներից հույս չկա այս պահին: Սա հասկանալի ցանկություն է։
Դրա համար պետք է իրավիճակ ստեղծել։ Ադրբեջանին հույս են տալիս, որ կարող են Հայաստանին ստիպել ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դրանով ռուսներին դուրս մղեն ու թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բրյուսելում շոու են կազմակերպում, մինչ այդ Ադրբեջանին դրդում Արցախում խորանալ։ Նպատակը. ստեղծել կոնֆլիկտ եւ Ռուսաստանին ու Թուրքիային էլ ներքաշել դրա մեջ։ Սխեման պարզ է։ Նման կերպ Ուկրաինայում են վարվել։ Դրա տեխնոլոգիայի մասին ավելի ուշ կգրեմ։
Բայց ինչպես Ուկրաինայում, այդպես էլ Հայաստանում պետք են տեղական պարտնյորներ ունենալ։ Այս ծրագրի շրջանակում պարտնյորները Հայաստանում Արցախի դրոշն են պղծում։ Սա Արցախից հրաժարվելու տեղական տրամադրությունը զոնդաժ անելու, Ադրբեջանին ոգեւորելու ու նաեւ պատերազ սկսելու լեգիտիմ պատրվակ ստեղծելն է. «Հայաստանը Արցախն իր մասն է համարում ու խախտում է Նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»։
Հիշենք, որ երբ հայտնի անձն Արցախում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, Ադրբեջանը դա համարեց պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք’ casus belli, քանզի բանակցությունների համար էլ թեմա չկա։ Նորից հիշենք, որ այսօրվա դրոշ վառողներն էին հենց այդ թեզն առաջ տանում, որ Արցախը Հայաստանի մարզ է ու Արցախում, պատերազմական գոտում, անկարգություններ էին հրահրում, Հայաստանում էլ հակաարցախյան տրամադրություններ սերմանում։
Երկու դեպքում էլ նպատակը պատերազմ հրահրելն ու դրա համար թշնամուն լեգիտիմ հիմքեր ստեղծելն էր ու է»։