Վահանակ՝ հեռախոսի կառավարման համար․ CheerTok
Advertisement 1000 x 90

Վահանակ՝ հեռախոսի կառավարման համար․ CheerTok

2022 թվականի մարտին CheerDots-ը հայտարարեց անսովոր գրպանի հեռակառավարման վահանակի արտադրության մասին՝ սենսորային վահանակով և կարգավորելի գործառույթներով բոլոր խելացի սարքերի համար:

iPod-ի չափ փոքր սարքը թույլ է տալիս օգտատերերին հեռակա կարգով կառավարել իրենց գաջեթը: CheerTok-ը touchpad է, որը միանում է ցանկացած խելացի սարքին՝ էկրանը կառավարելու համար: Անսովոր ունիվերսալ սարքը համատեղելի է գրեթե բոլոր գաջեթների՝ Apple-ի, Windows-ի և Android-ի հետ:

Օգտատերը ստանում է ակնթարթային հասանելիություն էկրանի կառավարման համար: Թեթև և կոմպակտ հեռակառավարման վահանակն ունի շատ զգայուն հպման մակերես, որի միջոցով փոխանցվում են բոլոր հպումները: Արտադրողը պնդում է, որ սարքը հեշտությամբ համաժամացվում է համակարգիչների, պրոյեկտորների, մեքենաների և հեռուստացույցների հետ։

Miracle Remote-ը կատարյալ է գործնական հանդիպման համար, որն օգտագործվում է՝ որպես օդային մկնիկ պրոյեկտորների համար, սլայդների կարգավորիչ, ներկայացման գործիք: Վահանակի միջոցով կարող եք կառավարել սմարթֆոնի սելֆի տեսախցիկը, զանգահարել կամ պատասխանել զանգերին։

Արտադրողները նշում են, որ կարիք չկա ժամերով ծախսել հեռուստացույցի հեռակառավարման վահանակ փնտրելու համար, սարքը կփոխարինի այն՝ օգնելով փոխել ալիքները: Աջակցելով տարրերի հարմարեցմանը, դուք կարող եք ստեղծել վիդջեթներ կրկնվող գործողությունների համար:

Pocket Touchpad-ն այժմ հասանելի է kickstarter-ում՝ սկսած 35 դոլարից, բոլոր օգտատերերի համար: Նախագիծը, չնայած վերջերս մեկնարկին, հավաքեց ավելի քան 190,000 ԱՄՆ դոլար: Առաջին առաքումները հաճախորդներին կսկսվեն 2022 թվականի մայիսին:

Սիրարփի Աղաբաբյան