Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ) վտանգավոր հիվանդություն է, որը սովորաբար հանդիպում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետների կարծիքով՝ այս հիվանդությունը կարող է դրսեւորվել նաեւ մաշկի վրա։
Ըստ մասնագետների՝ առողջ մարդու լյարդը փոքր քանակությամբ ճարպ է պարունակում, կամ ընդհանրապես չի պարունակում։ ԼՈԱՃՀ-ի դեպքում ճարպը կուտակվում է օրգանի մեջ, որն իր հերթին կարող է շատ ավելի լուրջ խնդիրների նախապայման դառնալ՝ ընդհուպ մինչեւ ցիռոզ։ Այս հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելը շատ խնդրահարույց է, քանի որ այն չունի նկատելի դրսեւորումներ, սակայն կա որոշակի առանձնահատկություն, որով այն կարելի է ախտորոշել ավելի ուշ փուլում։
Հիմնական ախտանիշը մաշկի դեղնացումն է։ Դեղնախտի դրսեւորումներից մեկը կարող է լինել աչքերի սպիտակուցների դեղնացումը կամ մեզի մգացումը։ Այս դեպքերում ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մասնագետի օգնությանը:
Ուշադրություն են պահանջում նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են փքվածությունը, մաշկի տակ արյունատար անոթների լայնացումը, փայծաղի մեծացումը եւ ափերի կարմրությունը: