«Եվ թող ճեղքվեն դեպի արդարություն եւ սրբություն տանող բոլոր փակ վարագույրները»․ Դիանա Գրիգորյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եվ թող ճեղքվեն դեպի արդարություն եւ սրբություն տանող բոլոր փակ վարագույրները»․ Դիանա Գրիգորյան

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Այսօր նշվում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ քաղաք։ Թագավորի հանդիպումը յուրայինների հետ, որ հետո պիտի խաչի մահով դատապարտվեր հենց յուրայինների ձեռքով, բայց կատարվեին պիտի բոլոր մարգարեություններն ու խոստումները, եւ փրկագնվեր պիտի Մարդը։ Նրան դիմավորում էին ուրախությամբ, ուռենու ճյուղերով, իրենց հանդերձներն էին գցում Նրա ոտքերի առջև և աղաղակում. «Օվսաննա բարձունքներում, Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը»: Հենց այսօր երեկոյան էլ եկեղեցում կատարվում է Դռնբացեքի արարողությունը։

Բացվում են խորանի փակ վարագույրները:

Եվ թող ճեղքվեն դեպի արդարություն և սրբություն տանող բոլոր փակ վարագույրները, թող բացվեն Աստծո ողորմության ու օրհնության դռները, թող մեզնից յուրաքանչյուրը գտնի դեպի դրախտ տանող ճանապարհը, որովհետև գինն արդեն տրված է – Նա մեր մեղքերի համար դատապարտվեց եւ մեր անեծքի փշե պսակն առավ, որ կյանք ունենանք եւ էլի ավելի…», – հրապարակմանը կից գրել է Դիանա Գրիգորյանը։



Նման նյութեր