Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչպես է տոնել Ծաղկազարդ և ինչ հրապարակումներ է արել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչպես է տոնել Ծաղկազարդ և ինչ հրապարակումներ է արել

Երեկ՝ ապրիլի 10-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդի տոնը:

Ինչպես բոլորը, այնպես էլ մեր հայտնիներն իրենց ընտանիքի անդամների հետ միասին նշել են Ծաղկազարդի տոնը:

Նրանցից են Սոնա Ռուբենյանը, ով Instagram-ի story բաժնում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ վերջինս Ծաղկազարդի տոնը նշել է իր և քրոջ ընտանիքի հետ միասին:

Անահիտ Սիմոնյանը ևս լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում: Դրանցից պարզ է դառնում, որ նա տոնն անցկացրել է որդու՝ Արմանի հետ:

Հռիփսիմե Հակոբյանը հրապարակել է իր և որդիների լուսանկարները՝ ուռենու ոստերից պատրաստված պսակները գլխներին:

Իսկ ահա դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, բացի տոնի առնչությամբ լուսանկար հրապարակելուց, նաև գրառում է արել.

«Ծաղկոտ, վայրի, սքանչելի օր»,- գրել է դերասանուհին՝ տեղադրելով իր և դստեր լուսանկարները:



Նման նյութեր