ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է.
Որքան էլ փորձեք, միևնույն է, հայը չի ապրելու հանուն սպառման կամ ավելի շատ` սպառման: Հայը ապրելու և պայքարելու է հանուն պետականության, Արցախի ու ազգային արժանապատվության: Արցախի դրոշը շարունակելու է ծածանվել` անկախ այն անարգել փորձող մանր ու միջին գոյություններից:
Այս իրողության հետ հաշվի նստելը կուզեք օրվա, կուզեք ժողովրդի(որի մեջքի ետևում թաքնված եք) հրամայականն է, ու եկել է պահը, երբ մուրճը պարտվելու է գաղափարին»: