Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել․ Հռիփսիմե Ստամբուլյան
Advertisement 1000 x 90

Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների եւ Արցախի գործընկերներիս հետ միասին գտնվում եմ Արցախի դարպասների մոտ, որտեղ 3 ժամից ավել է չեն թույլատրում մուտք գործել Արցախի Հանրապետություն: Խաղաղապահներն ունեն ցուցակներ` մեր անուն ազգանուններով, որպեսզի թույլ չտան մեր մուտքն Արցախ:

Հստակ է մեկ բան, որ գործող իշխանությունը, Նիկոլի գլխավորությամբ, կատարում է ադրբեջանաթուրքական տանդեմի` ի դեմս Ալևի հրահանգները:

Թերևս, պարզ է՝ գաղտնի պայմանավորվածություններն ընթանում են, ու անհայտ է, թե հիմա ինչ են փորձում թաքցնել»:



Նման նյութեր