
Տավուշի մարզում այսօր վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 15:10-ի սահմաններում Այգեձոր բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 19-ամյա Սերգեյ Չ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Այգեձոր բնակավայրի բնակիչ, 9-ամյա Ռուբեն Չ-ին, հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Այգեձոր» ամբուլատոր կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: